Լրահոս
Միջազգային
17:49
06.03.22
740

Ռադայի պատգամավորին մեղադրում են պետական դավաճանության մեջ․ նա կտրուկ է արձագանքել

Img default alt hy

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան պատասխանել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային, ով հայտարարել էր քաղաքական գործչի դեմ դավաճանության (պետական հեղաշրջման մասով) մեղադրանքի մասին։ 

Այս մասին մարտի 6-ին Telegram ալիքում գրել է Իլյա Կիվան։

Նրա խոսքով՝ իրեն վերագրվող կասկածի մասին ինքն իմացել է հունվարի 29-ին։ Ուստի հունվարի 30-ին նա Ուկրաինայից մեկնել է Իսպանիա, որից հետո՝ Մոսկվա։

«Շատերն ինձ նախատում էին, որ ես փախել եմ պատերազմից, ես փախել եմ այն ​​քրեական հետապնդումից, որը Զելենսկին կազմակերպել է ուկրաինական ընդդիմության վրա», - ասել է ժողովրդական պատգամավորը։

Ինչպես նշել է Կիվան, նա հեշտ զոհ չի լինի: Նրա խոսքով՝ երկրի գլխավոր դատախազն անձամբ է պատասխան տալու Ուկրաինայում բեմադրված անօրինությունների համար։