Լրահոս
Իրավական
17:56
16.08.21
48

Քոչարյանին ազատ արձակած դատավորը պատասխանատվության չի ենթարկվի

Դատավոր Դավիթ Գրիգորյանը պատասխանատվության չի ենթարկվի։ ԲԴԽ-ն մերժել է արդարադատության փոխնախարարի պարտականությունները կատարող Քրիստինե Գրիգորյանի միջնորդությունը:

Դավիթ Գրիգորյանը իշխանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2019թ․ մայիսի 18-ից հետո, երբ որոշել էր կալանքից ազատել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: