Լրահոս
Հայաստան
12:13
09.03.22
171

Քրիս Բոհջալյան․ ԱՄՆ-ի ամենաընթերցված հայ գրողը, որի վեպերը էկրանավորվել են Հոլիվուդում

Img default alt hy

Քրիս Բոհջալյանն Ամերիկայի ամենաընթերցվող գրողներից է, հայկական ծագում ունեցող ժամանակակից արձակագիրներից ամենաճանաչվածն է աշխարհում:

Այս մասին գրում է ՆուռBlog-ը և մանրամասնում, որ նա 18 գրքերի հեղինակ է, որոնցից տասը վաճառքի քանակներով հայտնվել են լավագույնների թվում: The York Times թերթը նրա վեպերը բազմիցս հռչակել է ազգային բեսթսելերներ: Մեր հայրենակցի ստեղծագործությունները թարգմանվել են 28 լեզվով եւ տպագրվել հինգ մայրցամաքի տասնյակ երկրներում:

Բոհջալյանի երեք վեպերի մոտիվներով Հոլիվուդում գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել: Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները»  ինքնակենսագրական վեպը Հայոց ցեղասպանության մասին  ամենահաջողված գեղարվեստական ստեղծագործություններից է:

Քրիս Բոհջալյանը միշտ իրեն հայ է անվանում եւ ոչ թե ամերիկահայ, ինչպես սովորաբար ընդունված է ասել: «Մայրս հայ չէ: Բայց ամեն ինչ արել է, որ ես իսկական հայ մեծանամ, — հիշում է Քրիսը, — իմ մանուկ հասակում նա ինձ համար Հայաստանի պատմության գրքեր էր կարդում, հայթայթում էր Վիլյամ Սարոյանի ու Մայքլ Արլենի պատմվածքները: Հենց իր հետ էի կիսում տպավորություններս, երբ առաջին անգամ կարդացի մեծ Ֆրանց Վերֆելի վեպը: Մայրս համարում էր, որ հայ լինելը պատիվ է»:  

«Ես առանց Հայաստանի երկար չեմ դիմանում, — ասում է Քրիսը,- ժամանակ առ ժամանակ ինձ անհրաժեշտ է լինել նախնիներիս հայրենիքում, որ լիցքավորվեն իմ հոգեւոր մարտկոցները»: