Լրահոս
Հասարակական
12:12
09.12.22
181

Քույր ու եղբայր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 61 խումբը «աջից ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, հայտնում է «Shamshyan.com»-ը։

Կարճ ժամանակ անց «աջից այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի աղջկա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 18-ամյա Հայկ Ա․-ն է և 20-ամյա Միլենա Ա․-ն։

Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները Նորագավիթի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքից ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Ստեփան Պ․-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս և նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Պ․-ն, և ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել նշած անձանց, ապա դիմել փախուստի։

Սակայն Շենգավիթի ոստիկաններին ու Երևանի գնդի պարեկներին հաջողվել է Ստեփան Պ․-ին բռնել և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Վերջինս այնուհետև ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական բաժին ներկայացված Ստեփան Պ․-ն և որոնվող Սերգեյ Պ․-ն հարազատ եղբայրներ են։

Դեպքի վայրում հայտնաբերվել է տուժողի հեծանիվը և այլ կասկածելի իրեր։