Լրահոս
Միջազգային
23:40
06.03.22
3 474

Պուտինը հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհել «Սպարտա» գումարտակի հրամանատար Ժոգեին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 6-ին հրամանագիր է ստորագրել «Սպարտա» գումարտակի հրամանատար Վլադիմիր Ժոգեին հետմահու Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում շնորհելու մասին։

Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Քաղաքացիական պարտքը կատարելիս ցուցաբերած հերոսության և արիության համար Ժոգե Վլադիմիր Արտեմովիչին շնորհել Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում (հետմահու)»,- ասվում է հրամանագրի տեքստում։