Լրահոս
Միջազգային
20:36
10.03.22
620

Պուտինը պաշտպանել է ՌԴ-ից հեռացող ընկերությունների արտաքին կառավարման գաղափարը

Img default alt hy

Նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է Ռուսաստանից հեռացող օտարերկրյա ձեռնարկությունների նկատմամբ արտաքին կառավարում մտցնելու առաջարկին։ Այդ մասին նա հայտարարել է կառավարության անդամների հետ տնտեսությանը նվիրված հանդիպմանը։

«Ովքեր պատրաստվում են փակել իրենց արտադրությունը, այստեղ դուք պետք է վճռականորեն գործեք:

Այդ դեպքում անհրաժեշտ է, ինչպես առաջարկել է կառավարության նախագահ (Միխայիլ Միշուստինը -խմբ․), ներդնել արտաքին կառավարում, իսկ հետո այդ ձեռնարկությունները փոխանցել նրանց, ովքեր ցանկանում են աշխատել»,- ասել է Պուտինը։

Նրա համոզմամբ, իշխանությունները դրա համար ունեն իրավական և շուկայական բավարար գործիքներ։