Լրահոս
Միջազգային
20:13
07.03.22
154

Պուտինը ԵԽ-ին կոչ է արել ազդել Ուկրաինայի վրա և իրական ներդրում ունենալ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու գործում

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԵԽ-ին կոչ է արել ազդեցություն բանեցնել ուկրաինական իշխանությունների վրա և հարկադրել նրանց՝ հարգելու հումանիտար իրավունքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը նշել է, որ ռուս զինծառայողները մի քանի անգամ լռության ռեժիմ են հայտարարել՝ հումանիտար միջանցքներով բնակչության տարհանման համար, սակայն Ուկրաինայի ազգային գումարտակները խոչընդոտում են դրան՝ խաղաղ բնակիչների նկատմամբ գործադրելով բռնություն ու հրահրելով սադրանքներ»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ պաշտոնական տեղեկագրի՝ ՌԴ նախագահը ԵԽ-ին կոչ է արել իրական ներդրում ունենալ մարդկանց կյանքը փրկելու գործում, ազդել Կիևի վրա և հարկադրել նրան՝ հարգելու մարդասիրական իրավունքը։

Պուտինը նշել է նաև, որ ՌԴ ԶՈՒ-ն ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի խաղաղ բնակչության կյանքը չվտանգելու համար։