Լրահոս
Միջազգային
20:01
09.03.22
354

Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլի արդյունքները

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի թեման: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրադրության զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական-դիվանագիտական ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ ռուսական պատվիրակության բանակցությունների երրորդ փուլի արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների իրադրության հումանիտար ասպեկտներին:

Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների մասին, որոնք ուղղված են մարտական բախումների շրջաններից խաղաղ բնակիչների տարհանմանը և ազգայնական խմբավորումների գրոհայինների կողմից մարդկանց անվտանգ տարհանումը խոչընդոտելու փորձերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։