Լրահոս
Միջազգային
15:06
10.03.25
195

«Պուտինի մարդուն» արգելում են մասնակցել նոր ընտրություններին. թեժ բախումներ են Ռումինիայում

 

Նախընտրական թեժ բախումներ են Բուխարեստում: Ռումինացիները փողոց են դուրս եկել ի աջակցություն նախագահի իրենց թեկնածուի ու տուրուդմբոց է սկսվել իրավապահների հետ: Նախագահի պաշտոնին հավակնող Կալին Ջորջեսկուի աջակիցներին զայրացրել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի սկանդալային որոշումը, թե Ջորջեսկուն չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու: Ընդդիմադիր թեկնածուի գրասենյակը դատարան է դիմել: