Լրահոս
Տնտեսական
19:39
23.09.21
55

Պիտի գյուլլեն, թող գյուլլեն. պետությանն ա ամոթ. 30 հազար տոննա խաղող փչանում է, գյուղացիների բողոքը. տեսանյութ

Արմավաիրցիները կառավարության շենքի մոտից հեռացել են, հույսով, որ էկոնոմկայի նախարարը մի միջոց կգտնի՝ արևի տակ փչացող 30 հազար տոննա խաղողը մթերելու համար: Հակառակ դեպքում, նրանք՝ ծայրահեղ միջոցներով են սպառնացել գործադիրին: Վահան Քերոբյանը՝ գյուղացիներին հորդորել է շոուներ չանել ու սկսել է պատմել, թե որքան մտահոգ է կառավարությունը իրենց համար և մթերող կազմակերպության խնդիրների մասին է խոսել: Նա ակնարկել է, թե Նոյ գործարանը, որը հրաժարվում է մթերումից՝ գուցե ռուս դիստրիբյուտրների հետ խնդիրներ ունի: