Լրահոս
17:39
18.08.21
72

Փաշինյանը գոհ է, որ վերսկսվել է ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքը

Հայաստանի վարչապետն այսօր գոհունակությամբ արձանագրել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խումբը վերսկսել է գործունեությունը:

Փաշինյանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչը դրդեց նորից բանակցային սեղանին դնել մի թեմա, որի քննարկումը պաշտոնական Երևանը անհնար էր որակել մոտ երեք ամիս առաջ, երբ Ադրբեջանը օկուպացրել էր Հայաստանի ինքնիշխան տարածքները Գեղարքունիքում և Սյունիքում: