Լրահոս
Քաղաքական
15:07
24.08.21
68

Փաշինյանի ելույթի պահին ավտանգության աշխատակիցները փորձել են լրագրողներին դուրս հանել օթյակից. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում ակցիա է արել: Պատգամավորները անազատության մեջ գտնվող գործընկերների աթոռներին ամրացրել են «քաղբանտարկյալ» գրությամբ թերթիկներ:

Խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը պահանջել է, որ խորհրդարան ներկայանա գլխավոր դատախազը, ասի, թե ինչու՞ են անազատության մեջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունը ի նշան բողոքի՝ հրաժարվել է մասնակցել Կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը:

Փաշինյանի ելույթի պահին էլ ավտանգության աշխատակիցները փորձել են իրենց բողոքը բարձրաձայնող լրագրողներին դուրս հանել օթյակից։