Լրահոս
Միջազգային
17:52
16.12.22
109

Պերուի նախկին նախագահի կալանավորման ժամկետը երկարաձգվել է, իսկ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 15-ի

Img default alt hy

Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի կալանավորման ժամկետը երկարացվել է 18 ամսով: Իսկ նրա պաշտոնանկության և ձերբակալության դեմ բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է 15-ի: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Գերագույն դատարանի դատական կոլեգիան որոշում Է ընդունել, որ Կաստիլյոն, ով սկզբում ազատազրկված էր յոթ օրով, կալանքի տակ կմնա ևս 18 ամիս, քանի որ դատախազությունը շարունակում Է քրեական մեղադրանքների հետաքննությունը պետության նախկին ղեկավարի նկատմամբ:

Դատարանը բանտարկության համար հիմք է համարել նախկին նախագահի հնարավոր փախուստը երկրից։ Կաստիլյոն հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ մնում է երկրի օրինական նախագահը։ Ցուցարարները հավաքվել են այն բանտի դիմաց, որտեղ գնվում է Կաստիլյոն: Նրանք պահանջում են նոր նշանակված նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը և Կոնգրեսի ցրումը: Պերուում ցույցերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:

Պերուի նախկին ղեկավարը ձերբակալվել էր դեկտեբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ Կոնգրեսի պատգամավորները ձայների մեծամասնությամբ նրան իմփիչմենթ հայտարարեցին։ Դրանից մի քանի ժամ առաջ Կաստիլյոն Կոնգրեսը ցրելու հրաման էր արձակել: Երկրի սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունները հանձնարարված են փոխնախագահ Դինա Բոլուարտեին։

Չորս երկրներ՝ Արգենտինան, Բոլիվիան, Կոլումբիան և Մեքսիկան, համատեղ հայտարարություն են ստորագրել՝ նշելով, որ Կաստիլյոն ,ոչ ժողովրդավարական ոտնձգությունների զոհ է: