Լրահոս
Առողջապահական
14:34
30.09.21
57

Պատվաստման կամ թեստի թուղթը աշխատավայր պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը. նախարարի հետքայլը. տեսանյութ

Առողջապահության նախարարությունը հետքայլ է արել իր՝ վերջին ամենաքննադատված որոշումից: Վաղվանից քաղաքացիները պետք է աշխատանքի ներկայանային կամ պատվաստված, կամ քովիդ թեստի բացասական պատասխանով: Այս օրերին թեստ հանձնելու բոլոր լաբորատորինաներում հսկայական հերթեր են եղել:

Օրենքը հոկտեմբերի 1-ից կմտնի ուժի մեջ, բայց պարզվում է, որ աշխատակիցները կարող են թեստի կամ պատվաստման վերաբերյալ թուղթը աշխատավայր ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը, որևէ կառույց այս օրերին չի կարող տուգանել գործատուին կամ աշխատակցին: