Լրահոս
Հասարակական
14:24
09.03.22
491

Պատգամավորին «քոռ խոզ» անվանելու համար հարուցվել է քրեական գործ

Img default alt hy

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար քրեական գործ է հարուցվել։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և մանրամասնել․ 

«Ոստիկանությունը հեռախոսակապ է ունեցել Ալեքսանյանի հետ և ճշտել արդյո՞ք վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, իսկ Ալեքսանյանը հայտնել է, որ՝ այո, վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, արդյունքում հարուցվել է քրեական գործ և քննվելու է իրավական այն հարցը, թե Ալեքսանյանին քոռ խոզ անվանելը վիրավորական է, կարծիք է, իրողություն, ինչպես նաև պարզման ենթակա այլ հանգանանքներ:

Արմեն Ասատրյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն հաշվի առնելով «քոռ խոզ» արտահայտության կրողին, կարծում եմ, որ մեղադրանք անպյման կլինի», - նշել է փաստաբանը։