Լրահոս
Քաղաքական
13:43
28.09.21
37

Պատերազմից հետո հումանիտար խնդիրների մասին «Հայաստան» դաշինքը հաշվետվություն է պահանջում. տեսանյութ

44-օրյա պատերազմից 1 տարի անց «Հայաստան» դաշինքը իշխանությունից հաշվետվություն է պահանջում՝ հումանիտար խնդիրների մասին:

Ըստ հայտարարության՝ իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ապահովվե՞լ է լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախից տեղահանված ընտանիքների, զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորված մարդկանց ընտանիքների մասին, իրականացվե՞լ է բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների վերագնահատում, գործարկվե՞լ է վստահելի և հաշվետվողական մեխանիզմ՝ կամավորների օգնությունն ու օժանդակությունը համակարգելու և դրանք առավել հասցեական դարձնելու համար: