Լրահոս
Քաղաքական
22:30
27.09.21
71

Պատերազմի պարտության պատճառների հիմքում տգիտությունն է. Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշում է, որ մեկ տարի առաջ սկսված պատերազմը կարելի էր կանխել, եթե Հայաստանի իշխանությունները խելամիտ արտաքին ու ներքին քաղաքականություն վարեին:

Սակայն ոչ միայն նախապատերազմյան շրջանում էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սխալ ու կասկածելի քաղաքականություն վարում, այլ նաև ամբողջ պատերազմի ընթացքում: Անդրանիկ Թևանյանը գտնում է, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չի լինի պարզել պատերազմում պարտության իրական պատճառները: