Լրահոս
13:49
27.09.21
46

Պաշտոնյաներն առանձին առանձին են գնացել Եռաբլուր. տեսանյութ

Վաղ առավոտից Եռաբլուրում են զոհված զինծառայողների հարազատները: Բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին-առանձին են գնացել պանթեոն: Թիկնապահների ուղեկցությամբ նախ Եռաբլուր է բարձրացել Նիկոլ Փաշինյանը, ու ծնկի իջել հերոսների շիրիմներին՝ անձնական օպերատորի տեսախցիկի առաջ:

Ավելի ուշ այնտեղ են գնացել նրա թիմակիցները՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, պաշտանության նախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նույնպես եղել է պանթեոնում, խոսել զոհված հերոսների հարազատների հետ։