Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:05
09.12.22
121

Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ նշելով, որ տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է Ղարաբաղի հարցի կարգավորումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան կարգավորումը։ Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», – հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ տեղեկացված է վերջերս Լաչինի միջանցքի փակման մասին։

«Լեռնային Ղարաբաղում մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Եվ ես հույս ունեմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- նշել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրենք Հայաստանի վարչապետի հետ միշտ քննարկման հարցեր ունեն։

Միաժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է։

«Ընթացիկ տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոսով, ինչը լավ դրական ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, միշտ հարցեր կան, և ես ուրախ եմ դրանք քննարկելու նման հնարավորության համար», – ասել է Պուտինը։