Լրահոս
Քաղաքական
19:34
16.12.22
110

«Պարեկները մարդ են ծեծում». Հայաստանը կունենա մահակներով զինված ոստիկանական գվարդիա ու ՆԳՆ

Կառավարությունը կորոշի՝ ստեղծվող Ներքին գործերի նախարարության ոստիկանների մահակները ռետինե՞, թե՞ մետաղական լինեն: Այսօր խորհրդարանում միայն ՔՊ-ականների ձայներով ընդունվել է գործադիրի առաջարկած՝ ոստիկանության բարեփոխումների նախագիծը:

Դեռ առաջին ընթերցման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատել էր, որ նոր օրինագծում «մահակ» բառից առաջ ջնջվել են «ռետինե» կամ «կաուչուկե» բառերը: Պատգամավորը մտահոգված էր, որ սա կարող է ոստիկանությանը մետաղական մահակներ օգտագործելու հնարավորություն տալ: