Լրահոս
Հասարակական
12:50
04.03.25
487

Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը վթարի է ենթարկվել․ 24News

Img default alt hy

Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային վթար է տեղի ունեցել Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում։

ՆԳՆ-ից 24News-ի հետ զրույցում հաստատեցին, որ վթար եղել է, ինչն առաջացրել է նյութական վնաս։

«Զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները բոլորը եղել են սթափ վիճակում»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։