Լրահոս
Միջազգային
19:33
09.03.22
137

Ուկրաինային ՄԻԳ-29 կործանիչներ տրամադրելու որոշումը ՆԱՏՕ-ի, ամերիկացիների ձեռքում է․ Մորավեցկի

Img default alt hy

Ուկրաինային Լեհաստանի կողմից սովետական արտադրության МиГ-29 կործանիչներ տրամադրելու որոշումը պետք է կայացնեն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերի հետ ասուլիսի ժամանակ։

Մորավեցկին հավելել է, որ Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համակարտության կողմեր չեն հանդիսանում, բայց կործանիչներն Ուկրաինային տրամադրելու կարևոր որոշումը պետք է կայացվի ՆԱՏՕ-ի շրջանակներում։

«Այժմ այդ որոշման կայացումը ՆԱՏՕ-ի, ամերիկացիների ձեռքում է»,- մասնավորապես, ասել է Լեհաստանի վարչապետը։

Նրա հավաստմամբ՝ իր երկիրն Ուկրաինային միայն պաշտպանական զինատեսակներ է տրամադրում, МиГ-29 կործանիչներ տրամադրելու «չափազանց լուրջ որոշումը» ինքնուրույն չի կայացնի։

«Այդ քայլը կարող է հանգեցնել «դրամատիկ հետևանքների»,- հստակեցրել է Մորավեցկին։

Նա նշել է նաև, որ Լեհաստանը ձգտում է օգնել Ուկրաինային, «բայց բացառում է այնպիսի քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը»։

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են անհապաղ և առանց փոխհատուցում պահանջելու՝ Լեհաստանին պատկանող բոլոր 28 МиГ-29 կործանիչներն ուղարկել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա և դրանք թողնել ԱՄՆ-ի հայեցողությանը։ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնը տեղին և ընդունելի չի համարում Կիևին ԱՄՆ-ի միջոցով ռազմական ինքնաթիռներ փոխանցելու՝ Վարշավայի առաջարկը։