Լրահոս
Միջազգային
20:05
10.03.22
2 805

Ուկրաինայի Ազգային բանկը վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանին, խնդրում է չսպասարկել «Միր» քարտերը

Img default alt hy

Ուկրաինայի Ազգային բանկը դիմել է միջազգային գործընկերներին՝ խնդրելով հրաժարվել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումից, հայտնում է Ազգային բանկի մամուլի ծառայությունը։  

«Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղըզստանի կենտրոնական բանկերի ղեկավարություններին` խնդրելով դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում ցանկացած գործարք»,- ասված է հաղորդագրությունում։

Այս մասին ասվում է Ուկրաինայի բանկի հայտարարության մեջ:     «Ազգային բանկը ձգտում է հասնել Ռուսաստանի ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների բոլոր հնարավոր տարբերակների առավելագույն կիրառմանը։ Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի ֆինանսավորումը պետք է դադարեցվի։ Այդ իսկ պատճառով մենք միջազգային գործընկերների կողմից մեր նախաձեռնությունների աջակցություն ենք ակնկալում»,- ասել է NBU-ի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն: