Լրահոս
Միջազգային
11:34
09.03.22
1 561

Ուկրաինան պատրաստ է լուրջ զիջումների․ Կիևը առաջարկներ ունի Մոսկվային

Img default alt hy

Ուկրաինայի նախագահական՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության հայտարարությունը երկրի անվտանգությունը երաշխավորող նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին ցույց է տալիս, որ Կիևը համաձայնել է հայտարարել պետության չեզոք կարգավիճակը։

Այս մասին գրում է «Strana.ua»-ն։

Նախօրեին կուսակցությունը հրապարակել էր Ուկրաինայի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատրաստած նախագծի մանրամասները։ Նշվում է, որ ԱՄՆ-ը, Թուրքիան և հարևան պետությունները կարող են դառնալ երկրի անվտանգության երաշխավոր։  

Մոսկվային առաջարկվում է օրինական կերպով ամրագրել ուկրաինական պետականության ճանաչումը։ Կուսակցությունը նաև հայտարարել է, որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելն անհնար է։