Լրահոս
Միջազգային
13:14
12.03.25
181

Ուկրաինան համաձայն է, իսկ ռուսնե՞րը. Թրամփը կխոսի Պուտինի հետ

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց երեք տարի անց հրադադար հաստատելու հեռանկար է ուրվագծվում: Երեքշաբթի Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադար հաստատել: Գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է ,- հայտարարում են ամերիկացի պաշտոնյաները: Ռուսական կողմը դեռ միայն հաստատում է մոտ օրերին Ռուսաստանի ու ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին լուրերը: