Լրահոս
Միջազգային
16:01
09.03.22
143

Ուկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին․ Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Նրա խոսքով, ուկրաինական պատվիրակությունը բանակցություններից վերադարձել է գիշերը։

«Կլսեմ նրանց զեկույցը։ Պատրաստվելու ենք բանակցությունների հաջորդ փուլերին։ Հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության», - ասել է նա տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ առ այսօր Բելառուսի տարածքում ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ է անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։