Լրահոս
Հասարակական
22:20
09.12.22
165

Ոստիկանության պետը պարգևատրել է Պեմզաշենի հանցագործությունը բացահայտած ոստիկաններին և դատաբժշկական կենտրոնի աշխատակիցներին

Img default alt hy

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին, կենտրոնի աշխատակիցների, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի մի խումբ ծառայողների։

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ողջ անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության համար։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին, որոնց օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։

ՀՀ ոստիկանության պետը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին պարգևատրել է «Ոստիկանության 100-ամյակ», իսկ կենտրոնի աշխատակիցներին՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարգևատրվել են «Օրենքի պատվար», «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով։