Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
31.08.21
14

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

Գորիս-Կապան ավտոճանապարհի  մի քանի հատվածում ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել:

«Հրապարակ»

 Պատմության մեջ առաջին անգամ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության:

«Ժողովուրդ»

 Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանը վերածում է ահաբեկիչների որջի։ Նրանց համար  տներ են կառուցում:

«Գոլոս Արմենիի»

 Անհետ կորածների հարազատները պատգամավորներին ամոթանք են տվել, թե «ո՞նց կարան նորմալ տղամարդիկ 15 հոգով մեկի վրա հարձակվեն»:

«Հրապարակ»

 ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն նաև ԱԺ չանցած ուժերը: ԲՀԿ-ն կմասնակցի Լոռիում և Կոտայքում: «Զարթոնք» կուսակցությունը ձգտում է եթե ոչ համայնքապետեր, գոնե ավագանու անդամներ ունենալ։

«Հրապարակ»

 

 Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ: