Լրահոս
Մամուլի տեսություն
09:26
19.09.25
75

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ ՔՊ մեծամասնության ընդունած օրենքների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի դեկտեմբերի 16-ին՝ գրավոր ընթացակարգով։ 

«Ժողովուրդ»

Իշխանությունը պատրաստվում է օգտագործել Տեր Արամ քահանա Ասատրյանի խոսքերը, որոնք վերջինս հնչեցնում է դժգոհությամբ, թե եկեղեցու ներսում իրենց ճնշում են եւ ստիպում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Փաշինյանը փորձելու է վերագրել իր քայլերը որպես «հոգեւորականների իրավունքների պաշտպանություն» եւ բարձրացնելու է այն թեզը, թե կաթողիկոսը ճնշում է իր ստորադասներին, ու պետությունը պետք է եկեղեցին պաշտպանի կաթողիկոսից։

«Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին քննչական կոմիտեն պատրաստվում է ծանուցում ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության։

«Հրապարակ»

Ռոմանոս Պետրոսյանը հեռացրել է ՀԷՑ-ի Սիսիանի տեղամասի երկարամյա պետ Ջիվանին, նրա փոխարեն նշանակվել է մոլի նիկոլական Ալիկ Մարտիրոսյանը։

«Ժողովուրդ»

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Ալեն Սիմոնյանից հետո,  պատրաստվում է գրոհել նաեւ Անդրանիկ Քոչարյանի դեմ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Գագիկ Ասատրյանի հետ: