Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
28.02.25
109

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

2026 թ-ի ընտրությունների նախընտրական ողջ գործընթացին ակտիվ մասնակցելու է անձամբ Փաշինյանը:

«Հրապարակ»

Իշխանությունն անհետ կորածների եւ գերիների հարցով չի զբաղվում:

«Ժողովուրդ»

Այսօր, ժամը 12-ին,  ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ բողոքի ակցիա է սպասվում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, ում Բաքվում խոշտանգել են:

«Ժողովուրդ»

Փաշինյանի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս:

«Հրապարակ»

Փաշինյանն առաջարկում է «իրական Հայաստանի» թեման քննարկելու համար՝ 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն, իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ: