Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
11.03.25
163

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ. նա այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։

«Ժողովուրդ»

Փաշինյանը հրահանգել է Գյումրիում ընդդիմադիր ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց վերաբերյալ կոմպրոմատներ հավաքել:

«Հրապարակ»

Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Փարաքար: Այցից կես ժամ առաջ ոստիկանություն է լցվել գյուղ, ոմանք հասցրել են հեռանալ։ Իսկ Փաշինյանն «ախրաննիկներով» քայլել է համերգ լսելու եկած բազմության միջով, բարեւել, նկարվել եւ արագ հեռացել։

«Հրապարակ»

Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ: