Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
05.03.25
149

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Արմենպրես»

Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը մեկ նպատակ ունեն՝ հանրությանը տրամադրել, որ եթե միջանցքը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։

«Ժողովուրդ»

Քաղաքապետարանի կոմունալի պետի ձերբակալությունը, որ տեղի ունեցավ երեկ, քաղաքային իշխանությունների ներսում  դժգոհություն է առաջացրել: Ավինյանը, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հակահարձակման անցնելու՝ քաղաքական խաղերի մասնակիցներին հասցնելով հուժկու հակահարված:

«Հրապարակ»

Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանին առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

«Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեում շունչները պահած սպասում են նոր նախագահի ընտրվելուն, որ կարողանան առավել հնչեղ քրեական գործերով որոշումներ կայացնեն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի վերլուծաբան Հայկ Խալաթյանի հետ: