Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
01.03.25
124

Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Եվրաքվեի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ՝ ՔՊ-ում ծավալված քննարկումները, Նիկոլ Փաշինյանին հետ չեն պահել քաղաքական արկածախնդրությունից, եւ Եվրաքվեի նախագիծը կընդգրկվի մարտի 4-ի ԱԺ նիստերի օրակարգում։

«Ժողովուրդ»

Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով քրեական հետապնդման ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է:

«Հրապարակ»

Երեկվա ԱԳՆ-ի հայտարարությունը կարծես ադրբեջանական կողմին հուշեին, որ այսուհետ հրապարակումներ մի արեք` փակ դատավարություններ արեք, որ մեր հանրությունը փողոց դուրս չգա եւ մեր համատեղ գործերին չխանգարի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: