Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
25.08.21
91

Օրվա մամուլի 5 ամենահետաքրքիր վերնագրերը

Img default alt hy

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»

   1. «Իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը»

Իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են  «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթներն ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլեւս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել:

      2. «Մանրամասներ՝  անհետացած զինվորից»

Ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանին տեսել է հովիվը,  թե ինչպես է լեյտենանտը այլ ուղղությամբ գնում, որից հետո լսել է կրակոցի ձայները:

 3. «Պն-ում առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում»

Իրավապահները բանակին սնունդ կամ այլ իրեր մատակարարող ընկերությունների եւ հանձնաժողովի անդամների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսել:

 «ՀՐԱՊԱՐԱԿ»

   4. «Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է»

Փաշինյանը հունիսի 20-ի ընտրությունների հենց հաջորդ օրվանից պատրաստվում է հաջորդ արտահերթին, քանի որ տեսնում է, որ այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվել, և ապագա գործընթացները՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ճանապարհային միջանցք, կարող են անկանխատեսելի զարգացումների հանգեցնել և նոր ընտրությունների տանել:

  5. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը  հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ»

Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կայցելի Արցախ, սակայն, թերթի տեղեկություններով, Ալեն Սիմոնյանն արտերկրյա գործուղում ունի այդ օրերին:

 Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին,  5-րդ ալիքի ուղիղ եթերում  «Օրագիր» հաղորդման  հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի   պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ: