Լրահոս
Տնտեսական
19:35
03.03.25
184

Ոնց որ դեմդ, հետևդ փոս փորի. փոսը չընկնելու հին ու բարի տարբերակը՝ պարզեցված հարկ

 

Այսօր կրկին կառավարության դիմաց բողոքի ցույց են արել շրջանառության հարկը կրկակի բարձրացնելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները: Նրանք չեն հավատում, որ 6 ամսով հետաձգված օրենքը կես տարի անց չի մտնի ուժի մեջ՝ հարկման 10 տոկոսանոց շեմով: Տնտեսվարողները ոչ միայն շրջանառության հարկի բարձրացումից, այլև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից են բողոքում։ Ոմանք այսօր կարոտով են հիշել 2000-ականները, երբ միայն պարզեցված հարկ էին վճարում: