Լրահոս
Հասարակական
19:36
12.03.25
216

Ողբերգական մահ և հրաշքով փրկվածներ՝ Արագածի վրա. բացառիկ մանրամասներ՝ իսպանական դրամայի մասին

 

Հայաստանը ցնցած իսպանական ողբերգության մասին, որ Արագածի գագաթին է եղել: Առավոտյան փրկարարները ձյան տակ գտել են առանց ուղեկցողի լեռ բարձրացած իսպանացի 9 ալպինիստներից մեկի դին: Նա երեկվանից անհետ կորած էր համարվում: Ալպինիստների խմբի մյուս 8 անդամներից 6-ը հիվանդանոցում են: Նրանցից Ջորդի Բալեստերը, այսօր մանրամասներ է պատմել «Հայլուրի» թղթակցին: