Լրահոս
Արցախ
23:08
14.12.22
165

Ոչնչանալու շեմին է հիմա Արցախի ժողովուրդը. Բաքվի դեմ քայլեր ձեռնարկելու պահանջով նստացույց և շարժում

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերն են արգելափակել մի խումբ քաղաքացիներ, որոնք միացել են Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նստացույցին:

Նա այսօր կեսօրին է հայտարարել, որ անժամկետ մնում է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ այդպես փորձելով Հայաստանում ու սփյուռքում ապրող հայրենակիցների ուշադրությունը հրավիրել արցախցիների հետ տեղի ունեցողի վրա: