-
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Միլիարդավոր եվրոներ, մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ. Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն»
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26
Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում: «Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել շատ բարդ ժամանակաշրջանում և այս ընթացքում շատ կարևոր աշխատանք է իրականացրել: Կարծում եմ՝ նրա նախարարության շրջանում մենք կրթության ոլորտում շատ կարևոր որոշումներ ենք կայացրել, նաև ընդունել ենք մինչև 2030 թվականը կրթության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը, ըստ էության, մեր աշխատանքների ճանապարհային քարտեզն է: Իհարկե, այն ոչ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս, բայց առնվազն մեր վեկտորների և անելիքների մասին որոշակի շրջանակ է ընդգծում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հաջողություն մաղթելով նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Իհարկե, տիկին Անդրեասյանը նոր մարդ չէ նախարարությունում. արդեն ավելի քան 2.5 տարի առաջ նա նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ և այս ընթացքում համակարգել է աշխատանքները հանրակրթության ոլորտում, որտեղ, կարծում եմ, մենք ունենք թերևս ամենատեսանելի և շոշափելի հաջողությունները: Կարծում եմ՝ այդ հաջողությունների առումով տիկին Անդրեասյանի դերն ամենևին էլ երկրորդային չէ: Շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ապահովել այս ընթացքում կատարված աշխատանքի ժառանգականությունը և շարունակականությունը: Մեզ նոր լիցք, նոր տեմպ է հարկավոր, և համոզված եմ, որ տիկին Անդրեասյանն այդ դինամիկան կապահովի: Համոզված եմ նաև, որ պարոն Դումանյանը բոլոր հնարավոր միջոցներով իր աջակցությունը կբերի տիկին Անդրեասյանին և նախարարությանը, որպեսզի ծրագրերը, որոնք մենք միասին ենք գծագրել և ստեղծել, հաջողությամբ իրականություն դարձնենք»:
ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար՝ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները: Նա, մասնավորապես, ասել է հետևյալը. «Պարոն վարչապետ, քաջ հիշում եմ, որ նոյեմբերի 23-ին Ձեր ներկայացմամբ նշանակվեցի, և նախարարությունն ընդունեցի ցույցերով: Առաջին 8 օրը մենք տիկին Անդրեասյանի հետ ջանք ներդրեցինք և հրաշալի լուծեցինք այդ կնճիռը: Այնուհետև աղմուկ կար դասագրքերի առումով՝ Հայոց պատմություն, Գրականություն և Հայ եկեղեցու պատմություն, կրկին տիկին Անդրեասյանի հետ միասնական լուծել ենք այդ խնդիրը: Բուհական համակարգը ճգնաժամի մեջ էր՝ չկայացած մրցույթներ կային, բուհերը վերածվել էին կարծես թե կուսակցական բջիջների: Այսօր մենք միասնական ուժերով լուծել ենք այդ խնդիրը և վերակազմավորել բացառապես բոլոր հոգաբարձուների խորհուրդները, կայացել են բոլոր մրցույթները: Բուհական ընդունելության նոր կարգ ենք մշակել, և Ձեր աջակցությամբ «Զինապարտության մասին» օրենքում ենք փոփոխություն արել: Գիտության բնագավառում՝ գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգում է փոփոխություն արվել: Ազգային ակադեմիայի հետ համատեղ օպտիմալացման որոշ գործընթացներ ենք սկսել: Մշակույթի բնագավառում, պարոն վարչապետ, Ձեզ ներկայացվել է թանգարանների կառավարման նոր մոդելը: Ուզում եմ բարձրաձայնել Հանրապետության հրապարակում տեղակայված կրպակի ապամոնտաժման մասով, Ձեր աջակցությամբ, մեր նախաձեռնությամբ և գործընկերների՝ Դատախազության և քաղաքապետարանի հետ համատեղ օպերատիվ արագ մեր հրապարակը վերականգնվեց իր ճարտարապետությամբ: Եվ վերջապես, սպորտում այս տարի գրանցել ենք 300 մեդալ, ինչն աննախադեպ արդյունք է՝ առավելագույնը մեր պատմության մեջ եղել է 222, այս տարի՝ 300: Եվ, իհարկե, այս ամենն արվել է նախարարությունում «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» սկզբունքով, ինչպես նաև ոլորտային շահագրգիռ կողմերի հետ միասնական քննարկումների արդյունքում: Ուզում եմ բարձրաձայն հաստատել, որ անվերապահ աջակցելու եմ տիկին Անդրեասյանին, միշտ պատրաստ: Շատ ընկալելի և ինձ համար շատ լավ ընտրություն է, գործընկերներն էլ գիտեն՝ դա բազմիցս է ասվել, նոր խոսք չէ, և կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ ոչինչ չի փոխվել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը միասին»:
ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետին՝ բարձր վստահության, իսկ նախկին նախարար Վահրամ Դումանյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել վստահության համար: Դա շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև այսօր՝ առավել քան երբևէ, բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարևոր է համարժեք արձագանքել այն բոլոր մարտահրավերներին ու խնդիրներին, որ կան մեր երկրում կրթության համակարգում, մշակույթի ոլորտում, գիտության բնագավառում, սպորտում: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ դրանից է կախված ապագայի այն տեսլականը, որ կունենանք և այստեղ նաև հիմքերը կդնենք: Այդ աշխատանքները կոնցեպտուալ իմաստով, ինչպես Դուք նշեցիք, պարոն վարչապետ, հիմնականում իրականացված են, և Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, ներկայում հանրային քննարկման ներկայացված սպորտի և մշակույթի ռազմավարությունները, գիտության ոլորտի այն քաղաքականությունը, որը ներկայացված է, Կառավարության ծրագիրը, որը հստակ թիրախներ է սահմանում մեր առջև մինչև 2026 թվականը, պարզ են դարձնում, թե ինչ պիտի անենք: Մեր ամենօրյա աշխատանքի խնդիրը պետք է լինի հասնել այդ բոլոր թիրախներին, անել ավելին և միաժամանակ լինել բավարար ճկուն, որպեսզի կարողանանք արձագանքել նոր մարտահրավերներին և նաև մեր երկարաժամկետ թիրախներին ու նպատակներին հասնելու ճանապարհին իրականացնել նաև այն ամբողջ աշխատանքը, որը կպահանջվի ընթացիկ բոլոր խնդիրներին արձագանքելու համար: Վստահեցնում եմ մեր ամբողջ թիմի անունից՝ նախարարությունը կներդնի առավելագույն ջանք, որպեսզի այդ թիրախները դառնան իրողություն՝ որակյալ և տեսանելի առաջին հերթին հասարակության ու մարդու համար», - իր խոսքում ընդգծել է Ժ. Անդրեասյանը:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով նախարարության գործունեությանը և առաջնահերթություններին, նշել է հետևյալը. «Երբ մենք ստեղծում էինք նախարարություն այս կառուցվածքով, այն ժամանակ, բնականաբար, տարբեր կարծիքներ կային, և հոռետեսություն կար: Աշխատանքի արդյունքում ես համոզվել եմ, որ նախարարության այս կառուցվածքը ճշգրիտ համապատասխանում է այն տեսլականին և նպատակադրմանը, որը մեր առաջ ունենք: Տարբեր կոմպրոմիսների արդյունքում մենք նախարարության անունը դրեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բայց իմ ընկալումն այն է, որ այս նախարարությունը երկրի բովանդակության նախարարությունն է, և սրանում ամենևին որևէ չափազանցություն չկա: Իսկապես, ապագայի նախագծման ամենամեծ առաքելությունը ես կապում եմ հենց այս նախարարության հետ: Շատ է խոսվում այն մասին, որ տարբեր երկրներում կան, օրինակ՝ ապագայի նախարարություններ, շատ գործընկերներ կամ նույնիսկ փորձագետներ ասում են՝ գուցե մենք էլ պետք է ապագայի նախարարություն ստեղծենք: Իմ կարծիքով՝ մենք վաղուց ստեղծել ենք ապագայի նախարարություն, որովհետև ապագան չի կարող լինել առանց կրթության ոլորտում ֆունդամենտալ ներդրումների և փոփոխությունների, բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների:
Մեր տրամադրվածությունն այն է, որ այս ոլորտի համար որևէ միջոց չպետք է խնայենք: Իհարկե, մեր երկրում ռեսուրսները և միջոցները սահմանափակ են, պարզ է, որ օպերատիվ առաջնահերթությունները բազմաթիվ են, բայց ես ուրախ եմ, որ մենք քաղաքական կամք են դրսևորել, այսպիսի մեծ նախագծեր ենք իրականացնում և պիտի դեռ իրականացնենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում՝ համարելով, որ դա ամենակարևոր ներդրումն է ապագայի մեջ: Դուք ընդհանուր նշեցիք ծրագրերը, պարոն Դումանյան. մենք ահռելի չափով մեծացրել են գիտության ֆինանսավորումը, աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, նաև դրամաշնորհային ծրագրերի համակարգ ենք ներդրել, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն ինձ համար ամենառազմավարական ծրագրերից է: Այս փուլում պիտի աշխատենք՝ անհատապես, բոլորին ներկայացնենք, խնդրենք, օգնենք, աջակցենք, որպեսզի նրանք էլ քաջալերվեն և այս ծրագրերից օգտվեն, որովհետև, ի վերջո, դա միայն թղթին տալու համար չէ: Դա իրական կյանք պետք է դառնա, որը պետք է ազդեցություն ունենա մեր երեխաների կրթական իրավունքի վրա, և հետագայում երկրի սոցիալ-տնտեսական և բոլոր ոլորտների զարգացման վրա:
Ուզում եմ ընդգծել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման ուղղությամբ աշխատանքը: Դպրոց ասելով նկատի ունենք 3 պարտադիր բաղադրիչ, որոնք անբաժանելի են՝ ֆիզիկական ենթակառուցվածք, բովանդակային ենթակառուցվածք և մասնագիտական ներուժ: Այսօր այս 3 ուղղությամբ մեր աշխատանքի հայեցակարգային և ռազմավարական պլանավորումն ամբողջական իրականացված է, մնում է լծվել գործի, որ ամեն տարի մենք մինչև 2026 թվականը, 300 ասում եմ, նույնիսկ ավելին կարողանանք իրականացնել», -ասել է վարչապետը՝ կարևորելով նաև գյուղական բնակավայրերում կրթահամալիրների կառուցման ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տաղանդների աջակցության պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին. «Արդեն միս ու արյուն է ստանում Տաղանդների աջակցության պետական հիմնադրամը, որի աշխատանքի իմ տեսլականը հետևյալն է՝ այն պետք է ձևավորվի և՛ պետական, և՛ ոչ պետական միջոցներից և պետք է կառավարվի ոչ պետական մեխանիզմներով, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվետու լինի կառավարությանը և հանրությանը: Այդ հիմնադրամի նպատակը լինելու է բոլոր ոլորտներից փնտրել, գտնել տաղանդներ և աջակցել նրանց: Ընդ որում, դա կարող է լինել նույնիսկ նախադպրոցական փուլից, և մենք պետք է բոլոր տաղանդներին ուղեկցենք մինչև անհատական և երկրի համար հաղթանակներ, քանի որ մեր կանխավարկածն այն է, որ բոլոր երեխաները և մարդիկ առանց բացառության տաղանդավոր են: Սա պետք է մեր ռազմավարական ընկալումը լինի: Այլ բան, որ նախ ընդհանուր դաշտ պիտի ստեղծենք բոլորի տաղանդի բացահայտման համար և հասկանանք, թե ում ինչպես և որտեղ աջակցենք, որպեսզի այդ տաղանդը ակսելերացիա նույնպես տեղի ունենա:
Ուզում եմ ընդգծել Ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը, որը կրկին՝ մեզ համար բացարձակապես շենքի հարց չէ: Այն, առաջին հերթին, բովանդակության հարց է, մեր գիտության և կրթության ինտեգրման նախագիծ է, մեր կրթական ծառայությունները միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու ռազմավարական ծրագիր»:
Վարչապետն անդրադարձել է նաև մշակույթի ոլորտի խնդիրներին և նշել, որ այստեղ նույնպես բարդություններ կան: «Մենք որոշակիորեն մեր պատկերացումները պետք է փոխենք կամ արդիականացնենք կամ արդյունավետ դարձնենք մշակութային հուշարձանների պահպանման, կառավարման գործում, որովհետև 2 օր առաջ ընդամենը Բուզանդի փողոցով քայլում էի, և ինձ համար շատ ծանր էր տեսնել, որ մենք այդ տեղապտույտի վիճակից չենք կարողանում դուրս գալ, և դրա արդյունքում մեր պատմամշակութային հուշարձաններն ավելի վատ վիճակում են հայտնվում: Մեզ անընդհատ թվում է, թե մենք պահպանում ենք, ոչինչ չենք անում, բայց ի՞նչ է կատարվում. մենք չենք գնահատում, թե ամեն ամիս մեր որոշումների ուշացումներն ինչ ազդեցություն են ունենում պատմամշակութային հուշարձանների վրա: Մենք ասում ենք՝ ավելի լավ է այդ շենքն ինքն իրեն փլվի, վերանա, ոչնչանա, որոշում կայացնենք, որ աղմուկ չլինի, որ հանկարծ մեզ չասեն՝ այս ինչ եք անում: Այս մոտեցումն այլևս հանդուրժելի չէ: Մենք պատմամշակութային հուշարձանների, ընդհանրապես հուշարձանների կառավարման նոր մոտեցում պետք է ցուցաբերենք: Երբեմն թվում է, որ այդ հարցը թողնում ենք այդպես առկախված միայն մեկ բանի համար, որ հանկարծ աղմուկ չլինի, չասեն՝ այս ինչ են անում: Բայց ամեն օր այդ հուշարձանները փլուզվում են, բառիս բուն իմաստով՝ ամեն օր:
Ես վերջին անգամ մի քանի ամիս առաջ էի այդ նույն տեղում եղել, նույնիսկ վիզուալ ակնհայտ է, որ ավերման գործընթաց է գնում Երևան քաղաքի կենտրոնում պատմամշակութային մեր ամենակարևոր շերտերի նկատմամբ: Մենք պետք է այստեղ որոշումներ կայացնենք, պետք է վերցնենք պատասխանատվությունը և չխուսափենք նաև քննադատությունից, որովհետև նաև այս վիճակի համար կոմֆորտ է՝ ոչ ոքի չեն քննադատում, ոչ ոք չի մոտենում, չենք էլ նկատում, որ այնտեղ աղբակույտեր են ձևավորվում, բոլորս հանգիստ ապրում ենք: Եկեք հանգիստ ապրելու հասկանալի այդ մղումը հաղթահարենք, մանավանդ որ, ցավոք, դա հասանելի չէ ո՛չ մեզ անհատապես, ո՛չ մեր երկրին, և այդ հանգիստ ապրելու իրավունքը ժամանակակից աշխարհում դեռ պետք է նվաճել: Ցավոք, մենք դեռ չենք հասցրել այդ իրավունքը նվաճել, թերևս գուցե նաև այն պատճառով, որ այսօրվա հանգիստը գերադասել ենք ապագայի անորոշությանը: Ես կարծում եմ, որ ընդհակառակը, հանուն ապագայի որոշակիության մենք պետք է այսօրվա հանգիստը, այսօրվա կոմֆորտը կարողանանք նաև զոհաբերել», - ամփոփելով խոսքը՝ ասել է երկրի վարչապետը:
-
19:45
02.07.26
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Կարդալ ավելին
-
19:35
02.07.26
Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Կարդալ ավելին
-
18:27
02.07.26
Զինվորի կասկին խփելու համար ադրբեջանցուն ծեծած Մալոյանին Կամո Վարդանյանը հեռացրեց ծառայությունից․ Արման Պետրոսյան
Կարդալ ավելին
-
16:46
02.07.26
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
Կարդալ ավելին