Լրահոս
Քաղաքական
17:18
28.02.25
260

ՆԳ փոխնախարարն ու Չեն Մինը քննարկել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության հարցեր

Img default alt hy

Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։

Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների ռիսկի կառավարման, համագործակցության ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը` ի նպաստ երկու երկրների դիմակայունության բարձրացման և արդյունավետ արձագանքման մեխանիզմների կատարելագործման: