Լրահոս
Քաղաքական
22:45
04.03.25
183

ՆԳ նախարարն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

Img default alt hy

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով:

Возможно, это изображение 2 человека, Овальный кабинет и текст

Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջիկայում մշակվելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն և, հաշվի առնելով այդ ուղղությամբ Իտալիայի Հանրապետության փորձը, առաջարկել է ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին և միգրացիոն ոլորտում համագործակցությանը:

Возможно, это изображение 2 человека и текст

Կողմերը, ընդգծելով փոխգործակցության ամրապնդման կարևորությունը, պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով զարգացնել իրավապահ ոլորտում գործընկերությունը:

Возможно, это изображение 2 человека и текст

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: