Լրահոս
Աշխարհ
09:30
29.09.25
171

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 66 հազարը

Img default alt hy

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 79 պաղեստինցի է զոհվել, 379-ը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի ռազմագործողությունների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 66 հազար 5 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 168 հազար 162-ը։