Լրահոս
Հասարակական
10:25
29.09.25
94

Նորապատ-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կեսգիշերին Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Ն.-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: