Լրահոս
2025-10-02
-
ՄիջազգայինՀարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկային վառելիքի վերամշակման իրավունքների ստացման հարցըԸստ նախարարի՝ այդ թեման քննարկվում է մաքսատուրքերի շուրջ գործարքի և ամերիկյան զորակազմի պահման ծախսերում Սեուլի մասնաբաժնի ավելացման հետ մեկտեղ։ Այդ դրույթները կարող են լինել «փաթեթային համաձայնագրի» մաս, բայց Սեուլում պատրաստ են համաձայնության գալ յուրաքանչյուր հարցի շուրջ առանձին։Ավելին13:3402.10.25 -
ՀասարակականՋերմաստիճանը կբարձրանա Հայաստանում. սառը ցիկլոնը հեռանում էՎաղվանից կազատվենք Սև ծովի սառը ցիկլոնից ու հարավ-արևմուտքից հանրապետություն կմտնեն արևադարձային տաք հոսանքներ: Հոկտեմբերի 3-ից 6-ը ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-ից 10 աստիճանով:Ավելին13:2502.10.25 -
ՔաղաքականՋերմ հանդիպում են ունեցել Փաշինյանն ու ՄակրոնըԱվելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:Ավելին13:2102.10.25 -
ՔաղաքականՈստիկանությունն աշխատում է բացառապես Փաշինյանի իշխանությունը պահպանելու, այլ ոչ թե կարգուկանոն պահպանելու համար․ պատգամավորՊատգամավորի համոզմամբ՝ Գրիգորյանին չեն ներել վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած հաղթանակի համար։ «Որպեսզի խոսենք անձնական վրեժի մասին, պետք է, որ նա կամ իր եղբայրը նմանատիպ գործողություններ կատարած լինեն։ Սակայն Վալոդյա Գրիգորյանը հանցագործություններ չի կատարել։ Նրա եղբայրը, որին փորձում էին կապել փետրվարյան իրադարձությունների հետ, այդ գործի հետ որևէ կապ չունի։ Նա անցել է միայն խուլիգանության գործով», - ասել է Գրիգորյանը։Ավելին13:1502.10.25 -
ՀայաստանԱդրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք․ «Sputnik Արմենիա»Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք, հայտնում են «Sputnik Արմենիա»-ի աղբյուրները։ «Մի ամբողջ հոտ է, բավականին շատ են»,–ասաց մեր զրուցակիցը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։Ավելին13:0502.10.25 -
ՔաղաքականՊատրաստակամ ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել ցանկացած բովանդակության նախապայման. ԱղազարյանԱյն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինք խմբակցությունները պաշտոնապես հրաժարվեցին գործընթաց սկսելուց, պարոն Ասլանյանը և ես հանդես եկանք իմպիչմենտ իրականացնելու նախաձեռնությամբ և որպես վարչապետի թեկնածու առաջադրեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Էդմոն Մարուքյանին։Ավելին12:5602.10.25 -
ՀասարակականԿոտայքում «Honda»-ն բախվել է ծառին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտումԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 08։20-ի սահմաններում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին12:4502.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պատերազմի մասնակիցները մեդալները վերադարձնում են, Փաշինյանն Ալիևի հետ սուրճ է խմումՀայլուր 12։30 Պատերազմի մասնակիցները մեդալները վերադարձնում են, Փաշինյանն Ալիևի հետ սուրճ է խմումԱվելին12:3002.10.25 -
Հասարակական44-օրյա պատերազմի մասնակիցները կառավարությանն են վերադարձում մեդալներն ու պարգևները«Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։ Այն կյանքը, այն դժվարությունները, որը մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել փորձում է զրոյացնել դա, և մեզ ասում է, որ վերջին 30 տարվա մեր պայքարը, որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել և գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ, ես և իմ մարտական ընկերները որոշել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ստացած շքանշանները հետ հանձնել։ Սրանք մենք ստացել ենք մարտական գործողություններին մասնակցելու համար և չենք կարող այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում զրոյացվել է»,- ասաց նա։Ավելին12:2802.10.25 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Փաշինյանն ու ԱլիևըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։Ավելին12:2502.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.76 դրամ:Ավելին12:1502.10.25 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ՔՊ-ի հակահայկական օրակարգի քննարկմանը. հայտարարությունԱյն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին: ՔՊ-ն առաջարկում է բարձր գնահատել Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք եթե անգամ ստորագրվեն, միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի և ՀՀ սահմանադրության համաձայն, դեռ պետք է անցնեն ներպետական ընթացակարգեր, մինչդեռ անտեսելով այս պահանջը՝ ՔՊ-ն շարունակում է պետական ինստիտուտները զավթելու իր քաղաքականությունը:Ավելին12:0502.10.25 -
ԱշխարհՄասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը հասել է կես տրիլիոն դոլարիՊարբերականը նշում է, որ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարի, X սոցիալական ցանցի և Neuralink նյարդատեխնոլոգիական ընկերության սեփականատիրոջ կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի Tesla-ի բաժնետոմսերի գնի աճից հետո:Ավելին12:0002.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 02.10.2025Մամուլի տեսություն 02.10.2025Ավելին11:5402.10.25 -
ՔաղաքականԱԺ-ն արտահերթ նիստ կգումարիՀայաստանի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի որոշմամբ՝ սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:Ավելին11:5002.10.25 -
ՔաղաքականՄի՞թե ձեզ թվում է, որ խաբված ու հուսահատ հասարակությամբ հնարավոր է խաղաղություն հաստատել կամ երկիր վերականգնել․ Լիլիթ ԳալստյանԽոսելու եմ այս օրերի ամենահրատապ թեմայից՝ այսպես կոչված խաղաղության դարաշրջանից, որն իշխող քաղաքական ուժի և նրա առաջնորդի կողմից որակվում է որպես կայացած և դարակազմիկ իրողություն։Ավելին11:4502.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար. WSJԱմերիկյան պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հեռահար հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ըստ թերթի զրուցակիցների՝ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կիևին «հզոր զենք ուղարկելու հնարավորությունը, որը կարող է ավելի շատ թիրախներ խոցել»։Ավելին11:3002.10.25 -
ՔաղաքականԱսում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում. Գառնիկ Դանիելյան«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանության դեպք է եղել»,- Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորն ասաց, որ նման հանցագործությունների ծավալի պայմաններում, միայն թաղային ոստիկաններ են ազատվում և իշխանությունները պատշաճ աշխատանք չեն տանում։ «Նայեք վիճակագրական տվյալները, սրանք ահասարսուռ պատկեր են՝ ռազբոյ, կրակոցնե, գողություն, հաշվեհարդար։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ ենք զգում դա, տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռռում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Դահլիճից Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե իրեն են պաշտպանում։ Դանիելյանը հակադարձեց, թե այդ դեպքում ինչու են իր մեքենան 7 անգամ թալանել, երկու անգամ կոտրել մի անգամ այրման փորձ արել, նաև արգելակների խնդիր էլ է ունեցել։ «Ձեզ են պաշտպանում, մեքենան՝ չէ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Գառնիկ Դանիելյանն էլ հակադարձեց, թե այդ մեքենաների մեջ իրենք են։ «Փոխանակ կանչեք ոստիկանապետին, նախարարին՝ հարցնեք ինչպես է, որ Փարաքարում 8 ամիս լարված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ու ոչինչ չի արվել։ Էդ գաղտնալսելուց լավ եք, բա ձեզ հետաքրքիր չէ, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարվում։ Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում։ Այն տեղի է ունենում երբ պետություն չկա, իրավապահ համակարգը պատշաճ չի աշխատում և մարդիկ ստիպված են իրենց հարցերը լուծել են այն ձևով, որն անընդունելի է»,-հայտարարեց պատգամավորը։ Մեր հայրենակիցներն անպաշտպան են, փոխարենը պաշտպանված են իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող անձինք, տեսեք ոստիկանական համակարգն ինչով է զբաղված՝ կառավարության շենքի մոտ, կառավարական ամառանոցի մոտ հազարավոր ոստիկաններ։ Երբ պաշտոնյան միջպետական ճանապարհով գնում են ամբողջ ճանապարհի երկայնքով ոստիկաններ են, էդ ոստիկանները քիչ են մի հատ էլ Փրկարար ծառայությունից են բերում, կենդանի պատ են ստեղծում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։Ավելին11:1902.10.25 -
ՔաղաքականԵրուսաղեմի պատրիարքարանի Գլխավոր ժողովը մերժում է իսրայելցի ներդրողի հետ կնքված վարձակալության պայմանագիրը. ՍասունյանՍա վերջին դրվագն է`«Կովերի պարտեզը» իսրայելցի ներդրողին վարձակալության տալու շուրջ ծագած վեճում, որը կազմում է Երուսաղեմի պատրիարքարանի Հայկական թաղամասի գրեթե 25 տոկոսը։ 2021 թվականին Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պայմանագիր է կնքել իսրայելցի գործարարի հետ՝ 98 տարով վարձակալության հանձնելու պատրիարքարանի 11500 քառակուսի մետր տարածքը՝ շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ո՛չ ես, ո՛չ էլ հայ հասարակությունը չենք կարողացել տեսնել պայմանագրի պատճենը: Չենք տեսել նաև Պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից վարձակալության վավերականությունը վիճարկող երկու դատական հայցերի պատճենները: Ավելին, հայ համայնքի փաստաբանները պատրաստել են 184 էջանոց փաստահավաք զեկույց, որը նույնպես գաղտնի է պահվել: Չունենք նաև իսրայելցի ներդրողի կողմից տեղի հայ համայնքի դեմ ներկայացված հակընդդեմ հայցի պատճենը: Կարևոր է իմանալ պայմանագրի պայմանները: Ի՞նչ էր կոնկրետ պատրիարքը համաձայնվել փոխանցել իսրայելցի ներդրողին: Ի՞նչ փոխհատուցում էր խոստացել իսրայելցի ներդրողը պատրիարքարանին վարձակալության դիմաց: Արդյոք պայմանագիրը թո՞ւյլ էր տալիս միակողմանի չեղարկում, թե՞ դադարեցումը պահանջում էր երկուստեք համաձայնություն: Ի՞նչ խախտումների մեջ էին մեղադրվում իսրայելցի ներդրողը և Հայոց պատրիարքարանը դատական հայցերում: Այս կարևոր փաստաթղթերը թաքցնելու գործում ամենաանհանգստացնողն այն է, որ կողմերն այս վեճը դիտարկում են որպես մասնավոր հարց: Պատրիարքարանի ունեցվածքը հետաքրքրում է ամբողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե միայն Պատրիարքարանին կամ տեղական համայնքին: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից հայ ուխտավորները առատաձեռն նվիրատվություններ են արել, որոնք հնարավորություն են տվել Պատրիարքարանին ձեռք բերել այդ ունեցվածքներից շատերը: Դատական հայցերի բովանդակությունը գաղտնի պահելն անիմաստ է: Որևէ հայց դատարան ներկայացնելիս, պատասխանողը ստանում է դրա պատճենը: Հետևաբար, և՛ հայ մեղադրողները, և՛ իսրայելցի պատասխանող կողմը գիտեն դատական հայցերի բովանդակության մասին: Անտեղյակ են միայն աշխարհասփյուռ հայերը: Ավելին, հաշվի առնելով Արևելյան Երուսաղեմի վիճարկվող քաղաքական կարգավիճակը, այս վարձակալությունը կարևոր է միջազգային հանրության, այդ թվում՝ պաղեստինցիների, արաբական կառավարությունների, Իսրայելի պետության և բոլոր հայերի, մասնավորապես՝ Երուսաղեմի նոսրացող հայկական համայնքի համար: Զարմանալի չէ, որ Պաղեստինի իշխանությունը բողոքի խիստ նամակ էր հղել Հայոց պատրիարքարանին՝ պատրիարքարանի սեփականության մի խոշոր հատվածը իսրայելցի ներդրողի վերահսկողության տակ դնելու որոշման կապակցությամբ: Երուսաղեմի պատմական պահապան Հորդանանի թագավորը և Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը համատեղ հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով պատրիարքին, միաժամանակ կասեցնելով արքեպիսկոպոս Մանուկյանի ճանաչումը որպես Երուսաղեմի, Սուրբ Երկրի և Հորդանանի Հայ եկեղեցու պատրիարք: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը նույնիսկ խոստացել էր վճարել վարձակալության պայմանագիրը չեղարկելու դեպքում նախատեսված տուգանքը: 2021 թվականի պայմանագիրը ստորագրել են Պատրիարքը, Պատրիարքարանի գլխավոր լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը և Պատրիարքարանի կալվածքների տեսուչ Հայր Պարետ Երեցյանը: Վեճի բռնկումից հետո, Պատրիարքը Հայր Երեցյանին դարձրեց քավության նոխազ և կարգալույծ արեց՝ մեղադրելով նրան խաբեության մեջ: Անհավատալի է՝ Պատրիարքը պնդում էր, որ պայմանագիրը ստորագրել է առանց այն կարդալու: Եթե նա չստորագրեր, մյուս երկու ստորագրությունները որևէ նշանակություն չէին ունենա: Ինչպե՞ս կարող է Պատրիարքը 98 տարվա վարձակալության պայմանագիր կնքել Պատրիարքարանի տարածքի 25 տոկոսի վերաբերյալ՝ առանց նախապես այն կարդալու կամ իր փաստաբանների իրավական կարծիքը ստանալու, որոնք, ըստ լուրերի, ներկա են եղել: Ավելին, նման երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կնքումն առանց Գլխավոր ժողովի հաստատման խախտում է Պատրիարքարանի կանոնադրությունը: 2021 թվականին Պատրիարքարանի Միաբանության 17 անդամները, որոնք կազմում են նրա գերագույն մարմնի մեծամասնությունը, երկու հայտարարություն տարածեցին վարձակալության դեմ՝ պնդելով, որ Պատրիարքը լիազորություններ չուներ այն ստորագրելու համար: Վերջին ամիսներին իսրայելցի ներդրողը և Հայոց Պատրիարքարանը մի քանի անգամ հանդիպել են՝ 2021 թվականի պայմանագիրը վերանայելու համար՝ առաջարկելով կրճատել վարձակալության պայմանները, օրինակ՝ տարածքը 11500 քառակուսի մետրից կրճատելով մինչև 7200 քառակուսի մետր: Տեղական համայնքը դեմ է եղել առաջարկվող վերանայմանը՝ վախենալով, որ դրան համաձայնելը կվավերացնի 2021 թվականի սկզբնական վարձակալության պայմանագիրը: Անցած շաբաթ 20 ականավոր իսրայելցի գիտնականներ, իրավաբաններ և մշակութային գործիչներ հրատապ հայտարարություն տարածեցին՝ աջակցելով Երուսաղեմի Հայկական թաղամասին և մերժելով «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը։ Վերջապես, Պատրիարքարանի Գլխավոր Ժողովի 28 անդամներն աշխարհի տարբեր ծայրերից սեպտեմբերի 24-ին հանդիպեցին Երուսաղեմում՝ առաջարկվող վերանայված վարձակալության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ընդունելու նպատակով։ Երկար քննարկումներից հետո Գլխավոր ժողովի անդամների ճնշող մեծամասնությունը որոշեց. 1) Եղբայրության անդամների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին և 2021 թվականի նոյեմբերի 15-ին գործարքը դատապարտող հայտարարությունները մնում են ուժի մեջ և պարտավորեցնող են։ 2) 2021 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Կովերի պարտեզի» 2021 թվականի վարձակալության պայմանագիրը համարվում է անօրինական, հակականոնական և անվավեր՝ Գլխավոր ժողովի հաստատման բացակայության պատճառով։ 3) Գլխավոր ժողովը պաշտոնապես մերժում է թե՛ հավելվածը, թե՛ միջնորդությամբ ձեռք բերված հաշտության համաձայնագիրը։ 4) Ստեղծվել է հինգ հոգևորականներից կազմված հանձնաժողով՝ Պատրիարքարանի իրավաբանի հետ միասին՝ շարունակելու հետապնդել իսրայելցի ներդրող «Xana Gardens» ընկերության դեմ ներկայացված չեղարկման հայցը: Մնում է տեսնել, թե ինչ որոշում կկայացնի իսրայելական դատարանը Պատրիարքի կողմից 2021 թվականին ստորագրված վարձակալության պայմանագրի օրինակալության վերաբերյալ։ Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին11:1502.10.25 -
ՀասարակականՋուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0002.10.25