Լրահոս
Քաղաքական
11:19
02.10.25
217

Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում. Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանության դեպք է եղել»,- Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորն ասաց, որ նման հանցագործությունների ծավալի պայմաններում, միայն թաղային ոստիկաններ են ազատվում և իշխանությունները պատշաճ աշխատանք չեն տանում։

«Նայեք վիճակագրական տվյալները, սրանք ահասարսուռ պատկեր են՝ ռազբոյ, կրակոցնե, գողություն, հաշվեհարդար։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ ենք զգում դա, տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռռում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Դահլիճից Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե իրեն են պաշտպանում։

Դանիելյանը հակադարձեց, թե այդ դեպքում ինչու են իր մեքենան 7 անգամ թալանել, երկու անգամ կոտրել մի անգամ այրման փորձ արել, նաև արգելակների խնդիր էլ է ունեցել։

«Ձեզ են պաշտպանում, մեքենան՝ չէ»,-ասաց  Ալեն Սիմոնյանը։

Գառնիկ Դանիելյանն էլ հակադարձեց, թե այդ մեքենաների մեջ իրենք են։

«Փոխանակ կանչեք ոստիկանապետին, նախարարին՝ հարցնեք ինչպես է, որ Փարաքարում 8 ամիս լարված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ու ոչինչ չի արվել։ Էդ գաղտնալսելուց լավ եք, բա ձեզ հետաքրքիր չէ, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարվում։ Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում։ Այն տեղի է ունենում երբ պետություն չկա, իրավապահ համակարգը պատշաճ չի աշխատում և մարդիկ ստիպված են իրենց հարցերը լուծել են այն ձևով, որն անընդունելի է»,-հայտարարեց պատգամավորը։

Մեր հայրենակիցներն անպաշտպան են, փոխարենը պաշտպանված են իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող անձինք, տեսեք ոստիկանական համակարգն ինչով է զբաղված՝ կառավարության շենքի մոտ, կառավարական ամառանոցի մոտ հազարավոր ոստիկաններ։ Երբ պաշտոնյան միջպետական ճանապարհով գնում են ամբողջ ճանապարհի երկայնքով ոստիկաններ են, էդ ոստիկանները քիչ են մի հատ էլ Փրկարար ծառայությունից են բերում, կենդանի պատ են ստեղծում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։