Լրահոս
Քաղաքական
11:50
02.10.25
147

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Img default alt hy

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի որոշմամբ՝ սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է: