Լրահոս
Հասարակական
12:28
02.10.25
429

44-օրյա պատերազմի մասնակիցները կառավարությանն են վերադարձում մեդալներն ու պարգևները

Img default alt hy

Մի խումբ զինվորականներ՝ ի նշան բողոքի, հավաքվել են կառավարության մոտ՝ վերադարձելու իրենց մեդալներն ու շքանշանները՝ այդ կերպ ցույց տալով իրենց դժգոհությունը իշխանության կողմից վարվող ապազգային և ապահայկական քաղաքականությանը։

Ակցիայի մասնակիցներից Հովսեփ Ղազարյանն ասաց, որ այս կառավարությունն իր սխալները սրբագրելու, իր սխալները  չխոստովանելու  համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։

«Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։ Այն կյանքը, այն դժվարությունները, որը մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել փորձում է զրոյացնել դա, և մեզ ասում է, որ վերջին 30 տարվա մեր պայքարը, որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել և գոյություն չունի։ 

Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ, ես և իմ մարտական ընկերները որոշել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ստացած շքանշանները հետ հանձնել։ Սրանք մենք ստացել ենք մարտական գործողություններին մասնակցելու համար և չենք կարող այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում զրոյացվել է»,- ասաց նա։