Լրահոս
Հասարակական
12:45
02.10.25
106

Կոտայքում «Honda»-ն բախվել է ծառին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 08։20-ի սահմաններում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։