Լրահոս
Միջազգային
13:45
04.10.25
127

Ճապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել ՆԳ նախկին նախարար Սանաե Տակաիտին

Img default alt hy

Ճապոնիայի ներքին գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին  հաղթանակ է տարել երկրում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի ընտրություններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է ճապոնական Kyodo լրատվականը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է հինգ թեկնածու:

Ըստ աղբյուրի՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարի լիազորությունների ժամկետը պետք է տևի մինչև 2027 թվականը: Kyodo-ն նշում է, որ Տակաիտին հոկտեմբերին, ամենայն հավանականությամբ, կդառնա Ճապոնիայի վարչապետ և այդ պաշտոնում առաջին կինը: