Լրահոս
Քաղաքական
13:30
04.10.25
323

ՔՊ-ականների նախագծի թիրախը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է․ Գոհար Մելոյան

Img default alt hy

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Ժողովրդավարության նահանջը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորների նախաձեռնությամբ նախագիծ է շրջանառվել՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», համաձայն որի՝ նվազեցվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը՝ պարտադիր երեքից՝ երկու դարձնելով։

Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ թիրախը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է։

Ի դեպ, ըստ վերոնշյալ օրենքի՝ 3-րդ հանրային հեռարձակողը՝ պետք է լինի կրթական-մշակութային ուղղվածության ծրագրերով, որն այսօր հենց «Շողակաթ»ն է։

Հեռուստաընկերության կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներն անհատույց տրամադրում է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը։

Վերոնկարագրյալը բխում է նաև սահմանադրի տրամաբանությունից, քանի որ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելություններից է ազգային մշակույթի զարգացումը։

Զուգահեռ էլ՝ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով սահմանափակվում է դատական նիստերի տեսաձայնագրումը։ Սա էլ՝ անտեղին, անտրամաբանական, դատավարական հրապարակայնությունը սահմանափակող կարգավորում է։

Եզրահանգումը կրկին սահմանափակում են՝ հանրային վերահսկողությունը, հանրային մասնակցելիությունը ընթացիկ ու գալիք քաղաքական, բեմադրված դատավարություններից»։