Լրահոս
Միջազգային
16:20
04.10.25
181

Էրդողանը Գազայի շուրջ Թրամփի ծրագրին ՀԱՄԱՍ-ի արձագանքը կառուցողական քայլ է համարում

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով ծրագրին ՀԱՄԱՍ-ի դրական արձագանքը կառուցողական քայլ է անվանել և կոչ արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները։

Այս մասին Թուրքիայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայում հրադադարի հաստատման ծրագրին՝ կառուցողական և նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր բոլոր հարձակումները և հետևի հրադադարի ծրագրին»,-նշել է Էրդողանը։ 

Նրա դիտարկմամբ՝ անհապաղ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գազա մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ 

«Այս ցեղասպանությունը, այս ամոթալի պատկերը, որը խորապես վիրավորել է համաշխարհային խիղճը, այժմ պետք է ավարտվի։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք մեր բոլոր միջոցներով պայքարել՝ ապահովելու համար, որ բանակցությունները հանգեցնեն պաղեստինյան ժողովրդի համար առավելագույնս օգտակար արդյունքի, և որ միջազգային հանրության կողմից աջակցվող լուծումը կյանքի կոչվի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։